Գերմանիայի ֆուտբոլային միությունը որոշել է, որ հանդիպումների ժամանակ ֆուտբոլիստներն իրավունք չունեն դիմակ դնել, հաղորդում է Bild-ը:
Գերմանիայի առաջնության անցած տուրում Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ Մարկո Ռոյսը «Շալկեի» դարպասը խփած գոլը նշել էին Բեթմենի եւ Ռոբինի դիմակներով: Գերմանիայի Սուպերգավաթի խաղում էլ խփած գոլից հետո Օբամեյանգը դրել էր Սարդ-մարդու դիմակ:
Գերմանիայի ֆուտբոլային միությունը քննարկել է հարցը եւ որոշել է, որ այսուհետեւ այդպիսի վարքի համար ֆուտբոլիստը կպատժվի դեղին քարտով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում