Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը կշարունակի կարիերան Շվեդիայում։ 31-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Արամեիսկ - Սիրիանսկա» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեդիայի առաջնության չորրորդ դիվիզիոնում։
«Այսօր ես պայմանագիր կնքեցի Արամեյիսկ-Սիրիանսկա ակումբի հետ, որի համար շատ ուրախ եմ»,- Ֆեյսբուքում գրել է ֆուտբոլիստը։
Լեւոն Պաչաջյանի նախկին թիմը շվեդական «Ասիրիսկան» էր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում