Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն հերքել է լուրերը, թե վերսկսում է կարիերան: Ավելի վաղ նշվում էր, որ 38-ամյա բրազիլացին հանդես է գալու ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերսում», որը հենց նրա ակումբն է:
«Ասում են, որ ես վերադառնալու եմ ֆուտբոլ եւ նույնիսկ կա հեշտեգ: Ես այդ մասին ոչինչ չգիտեմ: Դա պարզապես անհեթեթություն է թվիթերյան մարդկանց կողմից: Ֆուտբոլ խաղալու համար պետք է լինել լավ մարզավիճակում»,- թվիթերյան էջում գրել է Ռոնալդոն:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն կարիերան ավարտել է 2011-ին, իսկ նրա վերջին ակումբը եղել է բրազիլական «Կորինտիանսը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում