18:18  ,  3 մարտի, 2015

Յուրա Մովսիսյանի դուբլը

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կրկնապատկեց հաշիվը Անթալիայում ընթացող ստուգողական խաղում։ «Սպարտակը» մրցում է դանիական «Ակադեմիսկի» հետ։ 36-րդ րոպեին հայ հարձակվողը տուգանային հրապարակում օգտվել է մրցակցի պաշտպանների սխալից եւ ձեւակերպել է դուբլ։

Յուրա Մովսիսյանն աչքի էր ընկել արդեն 14-րդ րոպեին։ Անանիձեի հարվածից հետո դանիացիների դարպասապահը հետ էր մղել գնդակը, սակայն Մովսիսյանը արդյունավետ էր ավարտել գրոհը։ Ընթանում է առաջին խաղակեսը։

Ռուսաստանի առաջնության գարնանային հատվածից առաջ «Սպարտակն» անցկացնում է վերջին ստուգողական հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում