Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը լիովին առողջացել է մրսածությունից հետո եւ վերսկսել է մարզումները Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ընդհանուր խմբում, հաղորդում է ակումբի կայքը:
Ռուսական ակումբն արդեն վերադարձել է Թուրքիայից, որտեղ կայացած հավաքի ժամանակ էր խնդիրներ ունեցել Սարկիսովը:
Մարտի 7-ին «Վոլգան» վերջին ստուգողական խաղը կանցկացնի առաջնության մեկնարկից առաջ՝ մրցելով «Վիտյազի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում