09:40  ,  3 մարտի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներին բազմաթիվ երկրպագուներ են դիմավորել Դրեզդենում (ֆոտո)

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները ժամանել են Դրեզդեն, որտեղ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղ կանցկացնեն այդ քաղաքը ներկայացնող «Դինամոյի» հետ:

Դրեզդենի օդանավակայանում Յուրգեն Կլոպի թիմին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, ովքեր ինքնագրեր են խնդրել ֆուտբոլիստներից: «Բորուսիայի» կամզում ԴՐեզդեն է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մարտի 3-ին կայանալիք «Դինամո» - «Բորուսիա» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում