12:11  ,  2 մարտի, 2015

Նադալը ռեկորդ կրկնեց եւ գերազանցեց Պիտ Սամպրասին ու Բյորն Բորգին

Աշխարհի չորրորդ ռակետ Ռաֆայել Նադալը թենիսի Բուենոս Այրեսի մրցաշարի եզրափակիչում 6:4, 6:1 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մոնակոյին՝ նվաճելով 65-րդ տիտղոսը կարիերայում:

Տիտղոսների քանակով 28-ամյա իսպանացին դուրս է եկել 5-րդ տեղ՝ շրջանցելով լեգենդար Պիտ Սամպրասին ու Բյորն Բորգին, գրում է atpworldtour.com-ը:

Ռաֆայել Նադալից շատ տիտղոսներ նվաճել են միայն՝ Ջոն Մակինրոյը (77), Ռոջեր Ֆեդերերը (84), Իվան Լեդլը (94) եւ Ջիմի Քոնորսը (109):

Բացի այդ, իսպանացին 46-րդ տիտղոսն է նվաճել գրունտային մրցաշարում՝ կրկնելոն արգենտինացի Գիլերմո Վալասի ռեկորդը: 62-ամյա Վալասը եւս ներկա է եղել Բուենոս Այրեսի մրցաշարի եզրափակիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English