11:57  ,  28 փետրվարի, 2015

Կլոպ. «Շալկեի» նկատմամբ հաղթանակը վերջնականապես կփոխի Բունդեսլիգայում «Բորուսիայի» խնդիրը

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Շալկեի» հետ խաղից առաջ նշել է, որ մրցակիցը խաղում է կայուն:

«Շալկեն» մեզ չի տա ազատ գործելու հնարավորություն: Նրանք 90 րոպեների ընթացքում էլ խաղում են կայուն: Դա նրանց ոճն է, որը հաջողություն է բերում: «Շալկեի» հետ հանդիպումը չափազանց կարեւոր է մեզ համար, եւ հաղթելուց հետո «Բորուսիան» Բունդեսլիգայում վերջնականապես կարող է փոխել խնդիրը»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» կայքը:

«Բորուսիա» - «Շալկե» հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում