11:35  ,  28 փետրվարի, 2015

Մոուրինյո. Մեսիին չեմ պատկերացնում այլ ակումբի մարզաշապիկով

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երբեք չի տեղափոխվի այլ ակումբ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբը:

«Չեմ կարծում, որ Մեսին երբեւէ կհեռանա «Բարսելոնայից»: Հնարավոր է՝ սխալվում եմ, քանի որ երբեք հնարավոր չէ ասել, թե ինչ կլինի ապագայում: Արգենտինացին շատ մեծ նշանակություն ունի «Բարսելոնայի» համար: Միաժամանակ, չեմ կարող Մեսիին պատկերացնել այլ ակումբի մարզաշապիկով»,- Մոուրինյոյի խոսքը փոխացում է Gazzetta dello Sport-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում