15:28  ,  27 փետրվարի, 2015

«Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը «Շալկեի» հետ խաղում

Kicker-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի «Շալկեի» հետ խաղում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը նշված է դորտմունդյան ակումբի պահեստայինների թվում:

«Բորուսիա»՝ Վայդենֆելեր, Սոկրատիս, Հումելս, Սուբոտիչ, Շմելցեր, Գյունդոգան, Շահին, Բլաշչիկովսկի, Կագավա, Ռոյս, Օբամեյանգ:

Հանդիպումը կկայանա փետրվարի 28-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 18:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով