18:36  ,  26 փետրվարի, 2015

Մոսկվայի «Սպարտակը» երկու հանդիպում կանցկացնի Թուրքիայում

Մոսկվայի «Սպարտակը» Թուրքիայում ընթացող երրորդ մարզումային հավաքի ծրագրով կանցկացնի նաեւ երկու ստուգողական հանդիպում: Փետրվարի 28-ին Մուրատ Յակինի թիմը կմրցի Մախաչկալայի «Անժիի», իսկ մարտի 3-ին՝ Կոպենհագենի «Ակադեմիսկի» հետ, հաղորդում է ռուսական ակումբի կայքը:

Ձմեռային նախապատրաստական փուլում «Սպարտակն» արդեն անցկացրել է յոթ ստուգողական հանդիպում: Թիմը տարել է հինգ հաղթանակ («Վակեր»՝ 3:2, «Ուլիս»՝ 3:1, «Սպարտակ Տրնավա»՝ 3:2, «Դինամո Մինսկ»՝ 1:0, «Ստրյոմսգոդսետ»՝ 1:0), 0:0 հաշվով է խաղացել «Զավիշայի» հետ եւ 2:3 հաշվով պարտվել է «Լուդոգորեցին»:

Ռուսաստանի առաջնության 17 տուրց հետո «Սպարտակը» 29 միավորով 6-րդ տեղում է: Մարտի 8-ին կայանալիք 18-րդ տուրի խաղում մոսկովյան թիմը կընդունի «Կրասնոդարին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում