00:50  ,  26 փետրվարի, 2015

Եվրոպայի առաջնություն. Կարեն Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը դարձյալ հաղթեցին

Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում Հայաստանի 9 ներկայացուցիչներից հաղթանակ տարան Կարեն Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:

Հայաստանի նորընծա չեմպիոն Կարեն Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 100 տոկոսանոց ցուցանիշ:

Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է մարտի 8-ին:

Եվրոպայի առաջնություն, երկրորդ տուր 

Մատլակով Մաքսիմ - Տեր-Սահակյան Սամվել՝ 0.5:0.5
Սարգսյան Գաբրիել - Ժիգալկո Անդրեյ՝ 0.5:0.5
Գրիգորյան Կարեն - Իլմազյերլի Մերտ՝ 1:0
Հովհաննիսյան Ռոբերտ - Սանալ Վահապ՝ 1:0
Ֆերրերա Ջորջ - Մելքումյան Հրանտ՝ 0.5:0.5
Միքայելյան Արման - Կուզուբով Յուրի՝ 0.5:0.5
Սլավին Ալեքսեյ - Հակոբյան Վլադիմիր՝ 0.5:0.5
Անդրիասյան Զավեն - Զլատին Ալեքսանդր՝ 1:0
Ֆեյնման Տոմեր - Պողոսյան Վլադիմիր՝ 0:1

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում