13:35  ,  20 փետրվարի, 2015

Իրինա Շեյկը հանդիպում է Լյուիս Հեմիլթոնի հետ (ֆոտո)

Ռուս մոդել Իրինա Շեյկը սիրահարների օրը նշել է Ֆորմուլա-1-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Շեյկն այս տարվա հունվարին է բաժանվել Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: Լուիս Հեմիլթոնն էլ հարաբերությունները դադարեցրել էր հայտնի երգչուհի Նիկոլ Շերզինգերի հետ:

Լրագրողները Շեյկին եւ Հեմիլթոնին միասին տեսել են փետրվարի 14-ին՝ սիրահարների օրը: Այդ օրը Շեյկն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ ցուցադրել է վարդերի փունջը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում