00:57  ,  18 փետրվարի, 2015

«Շիրակը» հրաժարվել է կորեացի ֆուտբոլիստից

Գյումրիի «Շիրակը» պայմանագիր չի կնքի թիմում փորձաշրջան անցած 19-ամյա եզրային կիսապաշտպան Յունգանգ Պարկի հետ, հայտնում է ակումբի կայքը:

Հարավկորեացի ֆուտբոլիստը «Շիրակի» կազմում մեկ շաբաթ մասնակցեց Անթալիայում ընթացող հավաքին։ Պարկը մասնակցեց երկու ստուգողական հանդիպման, սակայն նրա ցուցադրած խաղը չի բավարարել գյումրեցիների մարզչական շտաբին։ «Շիրակը» որոշել է հրաժարվել նրա ծառայություններից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում