23:35  ,  1 փետրվարի, 2015

Բուֆոնն ապտակել է Դի Նատալեին

Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Ուդինեզե» - «Յուվենտուս» հանդիպումից առաջ ավագների ձեռքսեղմումի փոխարեն թուրինցիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ապտակով է ողջունել «Ուդինեզեի» ավագ Անտոնիո Դի Նատալեին, որը Բուֆոնի նախկին թիմակիցն է Իտալիայի հավաքականից: Դի Նատալեն ժպիտով է ընդունել Բուֆոնի արարքը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով