19:54  ,  1 փետրվարի, 2015

«Յուվենտուսը» չհաղթեց, «Նապոլին» մոտենում է «Ռոմային»

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» արտագնա խաղում չկարողացավ գրավել «Ուդինեզեի» դարպասը: Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0: Թուրինցիները 50 միավորով առաջին տեղում են:

Մեդալների համար պայքարող «Նապոլին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Կյեւոյին» եւ 39 միավորով երրորդ տեղում է՝ «Ռոմային» զիջելով 4 միավոր:

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ուդինեզե» - «Յուվենտուս»՝ 0:0

«Կյեւո» - «Նապոլի»՝ 1:2

Միգել Բրիտոս, 25 (ինքնագոլ) - Բոշտիան Ցեսար, 18 (ինքնագոլ), Մանոլո Գաբյադինի, 62

 «Ատալանտա» - «Կալյարի»՝ 2:1

Ջուզեպե Բյավա, 18, Մաուրիսիո Պինիլյա, 90+4 - Դանիելե Դեսենա, 44

«Չեզենա» - «Լացիո»՝ 2:1

Գրեգորե Դեֆրել, 60, Դանիլո Կատալդի, 77 (ինքնագոլ) - Միրոսլավ Կլոզե, 87

«Պալերմո» - «Վերոնա»՝ 2:1

Պաուլո Դիբալա, 18, Անդրեա Բելոտի, 79 – Պանայոտիս Տախցիդիս, 8

«Տորինո» - «Սամպդորիա»՝ 5:1

Ֆաբիո Կվալյարելա, 16, 29, 11մ, 65, Ամաուրի, 75, Բրունո Պերես, 90+3 - Պեդրո Օբյանգ, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով