Անգլիայի առաջնության 23-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Աստոն Վիլային»: Արսեն Վենգերի թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ մեծ առավելություն, որը վերածեց հինգ գոլի: Աչքի ընկան Ժիրուն, Օզիլը, Ուոլքոթը, Կասորլան եւ Բելյերինը:
«Արսենալը» 42 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ շրջանցելով «Տոտենհեմին» (40 միավոր): «Աստոն Վիլան» 22 միավորով 16-րդն է:
Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
«Արսենալ» - «Աստոն Վիլա»՝ 5:0
Օլիվյե Ժիրու, 8, Մեսութ Օզիլ, 56, Թեո Ուոլքոթ, 64, Սանտի Կասորլա, 75, 11մ, Էկտոր Բելյերին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում