22:01  ,  31 հունվարի, 2015

«Ուլիսն» Անթալիայում պարտվեց «Միլսամիին»

Անթալիայում հավաք անցկացնող Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար «Ուլիսը» երրորդ ստուգողական խաղում մրցել է Մոլդովայի առաջնության առաջատարներից մեկի՝ «Միլսամիի» հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ուլիսում փորձաշրջան անցնող բազմաթիվ ֆուտբոլիստներ:

Մինչեւ ընդմիջում «Միլսամին» բացեց խաղի հաշիվը, իսկ ընդմիջումից հետո էլ եւս երկու անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը: Մոլդովական թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում