18:55  ,  30 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյանը վերադառնում է

Հունվարի 30-ին վերսկսվում է գերմանական Բունդեսլիգայի առաջնությունը: Հունվարի 31-ի երեկոյան հերթական հանդիպումը կանցկացնի Դորտմունդի «Բորուսիան» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլիստը, ով վնասվածք էր ստացել դեկտեմբերի 13-ին  «Հերտայի» դեմ հանդիպման ժամանակ, ապաքինվել է ազդրի վնասվածքից եւ կկարողանա մասնակցել «Բայերի» դեմ խաղին:

Ընթացիկ մրցաշրջանը Մխիթարյանի համար անհաջող է դասավորվել: Այս խաղաշրջանում նրան դեռ չի հաջողվել դառնալ գոլի հեղինակ: Արդյոք կխփի՞ գոլ Հենրիխ Մխիթարյանը եւ ցույց կտա՞ «Վիվառոյի» նշանը, որի գործակիցը կազմում է ՝ 33:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով