20:35  ,  29 հունվարի, 2015

Շոտլանդական ակումբը հրաժարվել է դարպասապահից նորամուտի խաղում 6 գոլ բաց թողնելուց հետո

Շոտլանդական «Դանդին» չի երկարաձգել պայմանագիրը գերմանացի դարպասապահ Արվիդ Շենկի հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:

Նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր հունվարի 28-ին: Ֆուտբոլիստը միայն մեկ խաղ է անցկացրել «Դանդիի» կազմում: Ակումբի երկու դարպասապահները՝ Կարլ Լետերենը եւ նրան փոխարինող Սքոտ Բեյնը վնասվածք են ունեցել, ու խաղալու հնարավորություն է ստացել Շենկը: Նորամուտն անհաջող է ստացվել գերմանացի դարպասապահի համար եւ նրա ակումբը 2:6 հաշվով պարտվել է «Դանդի Յունայթեդին»:

Ավելի վաղ 25-ամյա Շենկը խաղացել է «Հանզայում» եւ «Վոլֆսբուրգում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում