Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սկսել է սպարինգ մենամարտերը բրիտանացի Փոլ Սմիթի դեմ մենամարտին նախապատրաստվելու փուլում:
Հայ բռնցքամարտիկը պատրաստվում է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք ռեւանշին: 2014թ. սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդանոց մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել է Փոլ Սմիթին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում