18:27  ,  27 հունվարի, 2015

Նիգերիայի հավաքականի եւ «Ռայո Վալյեկանոյի» նախկին դարպասապահը մահացել է քաղցկեղից

Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականի եւ իսպանական «Ռայո Վալյեկանոյի» նախկին դարպասապահ Ուիլֆրեդ Ագբոնավբարեն մահացել է 48 տարեկանում քաղցկեղային հիվանդության հետեւանքով, հաղորդում է mundodeportivo-ը:

Ագբոնավբարեն Նիգերիայի հավաքականի կազմում դարձել է 1994թ. Աֆրիկայի չեմպիոն, մասնակցել է 1994-ին ԱՄՆ-ում կայացած աշխարհի առաջնությունում, որի ժամանակ Նիգերիան հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ:

Դարպասապահը «Ռայո Վալյեկանոյում» հանդես է եկել 1990-1996 թվականներին: Իսպանական ակումբն ու Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում