09:56  ,  27 հունվարի, 2015

Յանուզայը կարող է տեղափոխվել ՊՍԺ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Բելգիացու գործակալ Դիրկ դե Վրիզեն հայտնել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, գրում է Metro-ն:

Անգլիական ակումբի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ հունվարին Յանուզայը չի հեռանա թիմից: Մասնագետն ակումբում բարձր է գնահատում ֆուտբոլիստի դերը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Յանուզայը կարող է ներառվել «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլի տրանսֆերի գործարքում: Անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել ուելսցի կիսապաշտպանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում