01:55  ,  26 հունվարի, 2015

Իբրահիմովիչի 11 մետրանոցը 3 միավոր բերեց ՊՍԺ-ին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրի վերջին խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով արատգնա հաղթանակ տարավ «Սենտ Էթյենի» նկատմամբ: Փարիզեցիների հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Այս հաղթանակի շնորհիվ փարիզեցիները 44 միավորով հավասարվեցին երկրորդ տեղում գտնվող «Մարսելին», որն այս տուրում 1:2 հաշվով պարտվել էր «Նիցային»: Առաջատար «Լիոնը» հավաքել է 48 միավոր, իսկ չորրորդ տեղը զբաղեցնող «Սենտ Էթյենը»՝ 40:

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր 

«Սենտ Էթյեն» - ՊՍԺ՝ 0:1

Զլատան Իբրահիմովիչ, 60 (11մ.)

«Ռեյմս» - «Լանս»՝ 0:0

«Ռեն» - «Կան»՝ 1:4

Բենժամին Անդրե, 15 – Սլոան Պրիվատ, 4, Լենի Նանգիս, 50, Ժուլյեն Ֆերե, 58, Դամիեն Դա Սիլվա, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով