Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի 2015թ․ գավաթի խաղարկության A խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան Կոնգոյի եւ Հասարակածային Գվինեայի հավաքականները:
Հասարակածային Գվինեայում շարունակվող մրցաշարի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում տանտերերը 2:0 հաշվով հաղթեցին Գաբոնին, իսկ Կոնգոն ուժեղ գտնվեց Աֆրիկայի գործող փոխչեմպիոն Բուրկինա Ֆասոյից՝ 2:1:
7 միավոր հավաքած Կոնգոն փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով, իսկ Հասարակածային Գվինեան 5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Գաբոնցիները մրցաշարը լքեցին 3 միավորով, իսկ Բուրկինա Ֆասոն՝ 1:
Հիշեցնենք, որ Հասարակածային Գվինեայի հավաքականի գլխավոր մարզիչն արգենտինացի Էստեբան Բեյեր Չուրուկյանն է, ով ունի հայկական արմատներ: Քառորդ եզրափակիչում նրա թիմը կհանդիպի B խմբի (Զամբիա, Կոնգո ԴՀ, Կաբո Վերդե, Թունիս) հաղթողին:
Աֆրիկայի Գավաթ, A խումբ, երրորդ տուր
Գաբոն - Հասարակածային Գվինեա՝ 0:2
Խավյեր Բալբոա, 55 (11մ.), Իբան Սալվադոր, 87
Կոնգո - Բուրկինա Ֆասո՝ 2:1
Թիեւի Բիֆումա, 52, Ֆաբրիս Օդանմա, 87 – Արիստիդե Բանսե, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում