20:30  ,  25 հունվարի, 2015

Յուրգեն Կլոպը չի ցանկացել ձեռք բերել Մանջուկիչին

Դորտմունդի «Բորուսիան» նախորդ ամռանը մոտ է եղել Մյունխենի «Բավարիայից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխված Մարիո Մանջուկիչին ձեռք բերելուն, գրում է Bild-ը:

«Բորուսիայի» ղեկավարները կողմ են եղել խորվաթ հարձակվողի տրանսֆերին, սակայն «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի ցանկացել այդ տեղափոխությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Մանջուկիչն «Աթլետիկոյի» կազմում մասնակցել է 28 խաղի՝ խփելով 16 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում