19:41  ,  24 հունվարի, 2015

«Ուլիս» - «Լոկոմոտիվ»՝ 0:4: Հայկական ակումբը խաղաց սգո թեւկապով

Անթալիայում հավաք անցկացնող Երեւանի «Ուլիսը» հունվարի 24-ին ստուգողական խաղում 0:4 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

Ռուսներից առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ մարոկկացի կիսապաշտպան Մուբարակ Բուսուֆան, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկան ռուսաստանցիներ Ալեքսեյ Միրանչուկն ու Ռոման Պավլյուչենկոն:

«Ուլիսի» ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել սգո թեւկապներով՝ հարգանքի տուրք մատուցելով Գյումրիում զոհված Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Խաղից առաջ եղավ նաեւ լռության րոպե:

Հիշեցնենք, որ Անթալիայում երեւանյան ակումբը փորձարկում է մի շարք լեգեոնականների: Այս հավաքի ընթացքում «Ուլիսը» ստուգողական խաղերի կանցկացնի նաեւ ռուսական «Վոլգարի» (hունվարի 28-ին), մոլդովական «Միլսամի» (hունվարի 31-ին), ղազախական «Կայսարի» (փետրվարի 1-ին), «Օկժետպեսի» (փետրվարի 4-ին) եւ «Տարազի» (փետրվարի 6-ին) եւ Մոսկվայի «Սպարտակի» (փետրվարի 11-ին) հետ:

Ընկերական խաղ, Անթալիա 

«Ուլիս» (Հայաստան) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)՝ 0:4

Մուբարակ Բուսուֆա, 8, 40 (11մ.), Ալեքսեյ Միրանչուկ, 54, Ռոման Պավլյուչենկո, 81 

«Ուլիսի» մեկնարկային կազմը. Արսեն Բեգլարյան, Ռադե Դուգալիչ, Իրակլի Չեժիա, Կոնստանտին Մորոզով. Լևան Ջարկավա, Դավիթ Խուրցիձե, Աղվան Պապիկյան, Նիկա Պիլիև, Արտակ Ալեքսանյան, Գեորգի Խուբուա, Հովհաննես Գոհարյան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում