11:20  ,  24 հունվարի, 2015

Մինո Ռայոլա. Միայն 8 ակումբներ կարող են ձեռք բերել Պոգբային

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ձմռանը ֆուտբոլիստը չի հեռանա իտալական ակումբից:

«Պոգբան 5 տարով երկարաձգել է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ: Նա ձմռանը չի հեռանա իտալական ակումբից, իսկ ամռանը հայտնի չէ, թե ինչ կլինի:

Չեմ նշի անուններ, սակայն միայն 8 ակումբներ կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել Պոգբայի տրանսֆերը»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յուանյթեդը», «Չելսին» եւ Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում