00:37  ,  20 հունվարի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցավակցական խոսք է ասել 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:

«Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանության կասկածանքով ձերբակալվել է ռուս զինվոր Վալերի Պերմյակովը: Սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներից 6-ը, իսկ 6-ամսյա Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 19-ին Սերյոժան մահացել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում