Ադրբեջանական Gilan Holding-ը ցանկանում է գնել անգլիական «Աստոն Վիլա» ֆուտբոլային ակումբը: Այդ մասին հարցազրույցում ասել է թիմի հովանավորներից մեկը՝ Ջոնի Գուլդը, փոխանցում է azerisport-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Աստոն Վիլան» գնելու մտադրություն ունի ամերիկացի միլիարդատեր Մարկ Քյուբանը, սակայն բանակցություններ այդպես էլ չեղան: «Աստոն Վիլայի» բաժնետոմսերը վաճառքի են հանվել անցած տարի:
Gilan Holding-ին է պատկանում «Գաբալա» ֆուտբոլային ակումբը: Ընկերությունների խումբը զբաղվում է շինանյութերի արտադրությամբ, թեթեւ արդյունաբերությամբ, շինարարությամբ, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսով, տուրիզմով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում