13:20  ,  27 դեկտեմբերի, 2014

Մինո Ռայոլան հանդիպել է «Ինտերի» ղեկավարների հետ

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է իտալական «Ինտերի» ղեկավարների հետ, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը: Գործակալը ցանկանում է բանակցել՝ իր հաճախորդին Իտալիա վերադարձնելու համար: Գործարքին կարող են խոչընդոտել իտալական ակումբի երկրպագուները, ովքեր չեն ցանկանում ֆուտբոլիստին կրկին տեսնել «Ինտերում»:

«Ինտերի» նախորդ խաղերի ընթացքում երկրպագուները վանկարկել են «Մեզ պետք չէ Բալոտելին» եւ սուլել ակումբի ղեկավարներին: Հիշեցնենք, որ Բալոտելին այս ամռանն է «Միլանից» տեղափոխվել «Լիվերպուլ» եւ Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 խաղի ու չի դարձել գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում