Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «Վալենսիան» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Էյբարի» նկատմամբ: Հյուրերի հաղթական գոլն առաջին խաղակեսում խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Պակո Ալկասերը:
Այս հաղթանակից հետո վալենսիացիները շրջանցեցին «Սեւիլիային» եւ 31 միավորով բարձրացան չորրորդ տեղ:
Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Էյբար» - «Վալենսիա»՝ 0:1
Պակո Ալկասեր, 31
«Լեւանտե» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1:1
Անդրեաս Իվանշիչ, 90 (11մ.) – Սերխիո Կանալես, 48
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում