15:20  ,  20 դեկտեմբերի, 2014

Մոուրինյո. Կրկիչը քիչ էր մնում սպաներ ինձ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 17-րդ տուրի «Սթոք Սիթիի» դեմ խաղից առաջ նշել է, որ Բոյան Կրկիչը միակ ֆուտբոլիստն է, ով ժամանակին իրեն հասցրել է նախակաթվածային վիճակի։ 2010 թվականին Բոյան Կրկիչը հանդես էր գալիս «Բարսելոնայում» եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գրավել է Մոուրինյոյի գլխավորած «Ինտերի» դարպասը։ Կրկիչն այժմ հանդես է գալիս «Սթոք Սիթիում»։

«Բոյանը միակ ֆուտբոլիստն է, ով քիչ էր մնում սպաներ ինձ։ Քիչ էր մնում սրտի կաթված ստանայի, երբ նա «Ինտերի»  դեմ խաղի վերջին րոպեներին ֆանտաստիկ գոլ խփեց, բայց գտնվում էր խաղից դուրս իրավիճակում։

Կրկիչը շատ վտանգավոր ֆուտբոլիստ է եւ կարողացել է շատ լավ հարմարվել Պրեմյեր լիգային։ Իսկ Անգլիայում դա այդքան էլ հեշտ չէ»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում ESPN-ը։

«Սթոք Սիթի» - «Չելսի» խաղը կկայանա դեկտեմբերի 22-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով