«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարթի հետ, հաղորդում է անգլիական ակումբի կայքը:
Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ, «Մանչեսթեր Սիթին» երկարաձգել էր պայմանագրերը հարձակվողներ Սերխիո Ագուերոյի, Էդին Ջեկոյի, պաշտպան Ալեքսանդր Կոլարովի, կիսապաշտպաններ Սամիր Նասրիի եւ Դավիդ Սիլվայի հետ:
Հարթը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2006 թվականից: Թիմի հետ նա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում