Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է դառնալ «Չելսիի» բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հայտարարել է լոնդոնյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հաղորդում է dailymail-ը:
«Վստահ եմ, որ Ազարն առաջիկայում կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ: Կարծում եմ, որ նա կարող է դառնալ լավագույններից մեկը «Չելսիի» պատմության մեջ: Դրա համար նրան պետք է տիտղոսներ նվաճել: Պատմության մեջ մարդը մտնում է նվաճումներով: Թեեւ ես գիտեմ մարդկանց, որոնք իրենց ակումբների լեգենդներ են նաեւ առանց տիտղոսների»,- ասել է Մոուրինյոն:
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Չելսին» կհյուրընկալվի «Սթոք Սիթիին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում