23:33  ,  18 դեկտեմբերի, 2014

Բրազիլացի հարձակվողն ամուսնացել է ռուս աղջկա հետ եւ հրավեր է սպասում Ռուսաստանի թիմից (ֆոտո)

«Կրասնոդարի» բրազիլացի հարձակվող Արին ամուսնացել է ռուսաստանցի աղջկա հետ, հաղորդում է ռուսական ակումբի էջը Ինստագրամում՝ շնորհավորելով 29-ամյա ֆուտբոլիստին եւ մաղթելով ընտանեկան երջանկություն:

Արին պատրաստվում է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն եւ դեմ չէ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում, եթե հրավեր ստանա:

Ռուսաստանի ընթացիկ առաջնության 15 խաղում Արին խփել է 4 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում