22:20  ,  18 դեկտեմբերի, 2014

Բենիտեսը մերժել է «Վալենսիային» եւ «Լիվերպուլին»

«Լիվերպուլը» եւ «Վալենսիան» առաջարկ են արել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, սակայն մերժում են ստացել, հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Մինչ այդ իսպանացի մասնագետը նշել էր, որ ունեցել է երկու առաջարկ, բայց չէր նշել, թե որ ակումբներից է այդ առաջարկները ստացել։

Բենիտեսը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ, եթե ակումբի նախագահ Աուրելիո Լաուրենտիսը գումար տրամադրի նոր տրասֆերների համար եւ բարելավի մարզման պայմանները։

Հիշեցնենք, որ ժամանակին «Վալենսիան» Բենիտեսի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ ՈւԵՖԱ-ի գավաթակիր, իսկ «Լիվերպուլը» նրա հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում