«Լիվերպուլը» եւ «Վալենսիան» առաջարկ են արել «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, սակայն մերժում են ստացել, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Մինչ այդ իսպանացի մասնագետը նշել էր, որ ունեցել է երկու առաջարկ, բայց չէր նշել, թե որ ակումբներից է այդ առաջարկները ստացել։
Բենիտեսը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Նապոլիի» հետ, եթե ակումբի նախագահ Աուրելիո Լաուրենտիսը գումար տրամադրի նոր տրասֆերների համար եւ բարելավի մարզման պայմանները։
Հիշեցնենք, որ ժամանակին «Վալենսիան» Բենիտեսի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ ՈւԵՖԱ-ի գավաթակիր, իսկ «Լիվերպուլը» նրա հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում