15:37  ,  18 դեկտեմբերի, 2014

Ազարը կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, տեղեկացնում է The Telegraph-ը: Նոր պայմանագրով 23-ամյա ֆուտբոլիստը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում