09:57  ,  18 դեկտեմբերի, 2014

Յուրգեն Կլոպ. Դեռ կարողանում ենք խաղալ ֆուտբոլ

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի «Վոլֆսբուրգի» հետ խաղից հետո նշել է, որ իր թիմը ժամանակից շուտ հավատաց հաղթանակին:

«Բորուսիան» շարունակում է մնալ ճգնաժամում: Դեռ կարողանում ենք խաղալ ֆուտբոլ: Անհրաժեշտ էր պայքարել մինչեւ վերջին վայրկյանը, սակայն ժամանակից շուտ հավատացինք հաղթանակին»,- Կլոպի խոսքը փոխանցում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի խաղացել դորտմունդցիների կազմում: «Բորուսիան» 15 միավորով 16-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում