Ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը:
Քառորդ եզրափակիչում «Լիվերպուլն» անգլիացի Ռահիմ Ստերլինգի դուբլի օգնությամբ 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բորնմուտի» նկատմամբ, իսկ «Տոտենհեմը» Լոնդոնում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը:
Կիսաեզրափակիչում «Տոտենհեմը» կխաղա «Չելսիի» հետ, իսկ «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Շեֆիլդ Յունայթեդը»: Կիսաեզրափակիչի դիմակայությունները կկայանան 2 խաղով:
Անգլիայի լիգայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բորնմուտ» - «Լիվերպուլ»՝ 1:3
Դան Գոսլինգ, 57 – Ռահիմ Ստերլինգ, 20, 51, Լազար Մարկովիչ, 28
«Տոտենհեմ» - «Նյուքասլ»՝ 4:0
Նաբիլ Բենտալեբ, 18, Նասեր Շադլի, 46, Հարի Քեյն, 63, Ռոբերտո Սոլդադո, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում