16:59  ,  17 դեկտեմբերի, 2014

FIFPro-ն ֆուտբոլիստներին կոչ է արել չտեղափոխվել սերբական ակումբներ

 Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիան (FIFPro) կայքում ֆուտբոլիստներին կոչ է արել պայմանագիր չկնքել սերբական ակումբների հետ: Այդ երկրի 16 ակումբներից 8-ի բանկային հաշիվները սառեցվել են եւ նրանք չեն կարող վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը:

«Մեզ դուր չի գալիս այս քայլը, սակայն չունենք այլընտրանքի հնարավորություն: Մեր խնդիրն է պաշտպանել ֆուտբոլիստներին»,- ասել է FIFPro-ի գլխավոր տնօրեն Տեո վան Սեգելենը:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում