Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Բորդոյին»:
Նախորդ 3 խաղերում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը վաստակել էր ընդամենը 1 միավոր: «Նանտը» 27 միավորով բարձրացավ 7-րդ տեղ: «Բորդոն» 31 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:
Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր
«Նանտ» - «Բորդո»՝ 2:1
Ջորդան Վերետու, 23, Ազբե Ջուգ, 63 (ինքնագոլ) – Կիան Հենսեն, 26 (ինքնագոլ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում