21:50  ,  13 դեկտեմբերի, 2014

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտն» ընդհատեց անհաջողությունների շարքը

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում «Նանտը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց «Բորդոյին»:

Նախորդ 3 խաղերում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած թիմը վաստակել էր ընդամենը 1 միավոր: «Նանտը» 27 միավորով բարձրացավ 7-րդ տեղ: «Բորդոն» 31 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նանտ» - «Բորդո»՝ 2:1

Ջորդան Վերետու, 23, Ազբե Ջուգ, 63 (ինքնագոլ) – Կիան Հենսեն, 26 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում