10:17  ,  13 դեկտեմբերի, 2014

Ռոնալդոն հնարավոր է վերսկսի կարիերան

Բրազիլացի Ռոնալդոն կարող է վերսկսել ֆուտբոլային կարիերան, տեղեկացնում է Estadao-ն: 38-ամյա հարձակվողը «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայկերս» ակումբի սեփականատերերից է եւ հնարավոր է այդ թիմի կազմում դուրս գա խաղադաշտ: «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայկերսը» ելույթ է ունենում ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնում:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն կարիերան ավարտել է 2011-ին: Նրա նախորդ ակումբը եղել է բրազիլական «Կորինտիանսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English