11:53  ,  11 դեկտեմբերի, 2014

Արթուր Ալեքսանյանը՝ 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկ

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման համաձայն, 2014թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Երկրորդը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն է, իսկ ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը երրորդն է: NEWS.am Sport-ը չի մասնակցել հարցմանը:

Հայաստանի տարվա լավագույն մարզիկները.

1.Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 300

2. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 270

3. Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)՝ 189

4. Գրիգոր Գրիգորյան (ազատ ոճի ըմբշամարտ)՝ 175

5. Վանիկ Ավետիսյան (ծանրամարտ)՝ 125

6. Հովհաննես Դավթյան (ձյուդո)՝ 106

7. Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 104

8. Մավրիկ Նասիբյան (սամբո)՝ 97

9. Արթուր Դավթյան (մարմնամարզություն)՝ 96

10. Գարիկ Բարսեղյան (ազատ ոճի ըմբշամարտ)՝ 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով