16:09  ,  5 դեկտեմբերի, 2014

Շախմատային լրահոս

Հոլանդիայի Վեյկ ան Զեեում 2015-ի հունվարի 9-ին կայանալիք «Տատա Սթիլ» ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակել են B մրցաշարի (հավակնորդների) մասնակիցների կազմը, գրում է Armchess-ը: Հեղինակավոր մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ գրոսմայստեր Սամվել Սեւյանը, ում 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սեւյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին:

Դոհայում ավարտված մրցաշարում գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը 9 հնարավորից վաստակել են 6-ական, Հրանտ Մելքումյանը եւ Հովհաննես Գաբուզյանը` 5,5-ական, Գաբրիել Սարգսյանը` 5, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Էլինա Դանիելյանը` 4,5-ական միավոր: 7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Յու Յանգին (Չինաստան):

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ղազախստանի Պավլոդարում ընթացող մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը` 3 միավոր: 5 միավորով առաջին տեղում է գրոսմայստեր Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս