10:34  ,  5 դեկտեմբերի, 2014

«Սանթոսը» ցմահ պայմանագիր է կնքել Պելեի հետ

Բրազիլական «Սանթոսը» ցմահ պայմանագիր է կնքել Պելեի հետ, տեղեկացնում է ակումբի կայքը: Պայմանագիրը «Սանթոսին» հնարավորություն կտա լեգենդար ֆուտբոլիստի անվան բրենդն օգտագործել կոմերցիոն նպատակներով: Պելեն 1956-1974-ի ընթացքում խաղացել է բրազիլական ակումբում:

«Այս պահից «Սանթոսի» ապրանքանիշը եւ Պելեն միավորվել են ընդմիշտ: Լեգենդար ֆուտբոլիստը մեր ակումբի պատմության մեջ է եւ այժմ կլինի ներկան ու ապագան»,- ասել է «Սանթոսի» նախագահ Օդիլիո Ռոդրիգեսը:

Հիշեցնենք, որ այժմ Պելեն առողջական խնդիրների պատճառով Սան Պաուլուի հիվանդանոցում է: Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր նոյեմբերին երիկամների եւ միզուղիների խնդիրների պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում