Մաուրո Գեւգեոզյանի արդյունավետ խաղի շնորհիվ «Ալյանսան» ֆուտբոլի Պերուի առաջնության 15-րդ տուրում 3:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մելգարի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Ալյանսայի» կազմում: Նա առաջին գոլը խփել է 68-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց կատարել է նաեւ գոլային փոխանցում: 87-րդ րոպեին Մաուրո Գեւգեոզյանը խփել է նաեւ հյուրերի հաղթական գոլը:
15-րդ տուրից հետո «Ալյանսան» ունի 30 միավոր եւ «Սպորտինգ Կրիստալի» հետ գլխավորում է մրցաշարաին աղյուսակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում