Մաուրո Գեւգեոզյանի դուբլը հաղթանակ է պարգեւել «Ալյանսային»

10:44   1 դեկտեմբերի, 2014

Մաուրո Գեւգեոզյանի արդյունավետ խաղի շնորհիվ «Ալյանսան» ֆուտբոլի Պերուի առաջնության 15-րդ տուրում 3:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Մելգարի» նկատմամբ:

Հայաստանի ազգային հավաքականի 28-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Ալյանսայի» կազմում: Նա առաջին գոլը խփել է 68-րդ րոպեին, իսկ մեկ րոպե անց կատարել է նաեւ գոլային փոխանցում: 87-րդ րոպեին Մաուրո Գեւգեոզյանը խփել է նաեւ հյուրերի հաղթական գոլը:

15-րդ տուրից հետո «Ալյանսան» ունի 30 միավոր եւ «Սպորտինգ Կրիստալի» հետ գլխավորում է մրցաշարաին աղյուսակը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։